Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Գետնախնձոր

100գ գետնախնձոր – 306 ԿԿալ

Պարունակում է A, B1, B2, B6, C և E վիտամիններ: Բացի կրեմնիումից, կալիումից, կրից, ֆոսֆորից, երկաթից և ցինկից պարունակում է նաև ֆրուկտոզա, պեկտինյան մանրաթելեր և ամինաթթուներ:

 
Կարտոֆիլի մրցակից

Գետնախնձորն աճեցնում էին հնդկացիները դեռ Կոլումբոսի՝ Ամերիկան բացահայտելուց շատ առաջ: Դրա պալաները կարտոֆիլ են հիշեցնում, մինչդեռ այն նաև նման է կոճապղպեղի արմատի: Իր համով նման է արտիճուկին կամ տանձին, որի պատճառով այն նաև անվանում են գետնատանձ: Այն կարելի է օգտագործել հում վիճակում աղցանների մեջ, ինչպես նաև եփված կամ մինչև անգամ կարտոֆիլի պես տապակած: Ֆրանսիայում գետնախնձորի պալարներն աղցանների անփոփոխ բաղադրիչ են: Գերմանիայում հանդիպում է գետնախնձորի հիմքով օղի՝ «գետնախնձորից բրենդի». այս բույսի մեջ ալկոհոլի պարունակության շնորհիվ դրանից ալկոհոլային խմիչքներ են պատրաստում:

Հնդկացիների սննդարար պալարները

Դարեր ի վեր հնդկացիների համար գետնախնձորի ստորգետնյա պալարները ոչ միայն սնունդ էին, այլև դեղամիջոց: Նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորում արյան ճնշումը և մարսողական համակարգի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը և հաղորդում էներգիա: Խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին՝ հատկապես հիվանդության զարգացման սկզբնական փուլում: Գետնախնձոր պարունակող դիետաներն ունեն միզամուղ հատկություն, այդ իսկ պատճառով այն օգտակար է նաև երիկամների հիվանդությունների դեպքերում: Գետնախնձորից պատրաստված դեղերին և ուտեստներին վերագրում են պաշտպանիչ հատկություններ, քանի որ դրանք նպաստում են օրգանիզմից տոքսինների և ծանր մետաղների հեռացմանը:

Հյուսիսի կիտրոնը

Գետնախնձորի շերտով տաք թեյն ունի կիտրոնով թեյի համային երանգներ: Այդ իսկ պատճառով գետնախնձորն անվանում են «հյուսիսի կիտրոն»:

Մարսողության համար

Ամերիկայում գետնախնձորը կարևոր է ողջ մնալու արվեստով հետաքրքրվող մարդկանց համար: Այն նաև փրկել է Ամերիկայի առաջին եվրոպացի նորաբնակների կյանքը: