100գ գազար – 31 ԿԿալ
Պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, կարոտին, B1, B2, B6, C, E, H, K, PP վիտամիններ, ինչպես նաև կալցիում, երկաթ, կալիում, պղինձ:
Արծվի տեսողություն
Շնորհիվ վիտամինների և հանքային աղերի համակցության՝ գազարը կանխում է սակավարյունությունը և բարելավում տեսողությունը մթնշաղի ժամանակ:
Ոսկե արևայրուք
Գազարն ունի բանջարեղենների մեջ բետա-կարոտինի ամենամեծ պարունակությունը: Այդ պատճառով գազար ուտելիս ուժեղանում է մեր մարմնի դիմադրողականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության նկատմամբ՝ տալով մաշկին ներդաշնակ և առողջ գույն:Առաջին գազարները եղել են սև
Գազարը եկել է Ասիայից: Այն հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից: Հույները և հռոմեացիները օգտագործում էին այն որպես դեղաբույս: Գազարն ուներ գրեթե սև գույն, սակայն մուտացիայի արդյունքում շուտով հայտնվեցին դրա դեղին տեսակները, իսկ 18-րդ դարում ֆրանսիացի այգեգործների շնորհիվ այն ստացավ իր ախորժելի նարնջագույն գույնը:
Գազարը որպես զարդարանք
Անգլիայում Եղիսաբեթ I-ի գահակալման օրոք, գազարի արմատապտուղները, տերևները և ծաղիկներն օգտագործվում էին հագուստը և գլխարկները զարդարելու համար: