100գ եգիպտացորեն – 97 ԿԿալ
Պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, մանրաթելեր, սպիտակուցներ, B խմբի և E վիտամիններ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ:
Երիտասարդացման դեղամիջոցը
Եգիպտացորենը մագնեզիումի հիանալի աղբյուր է, այդ իսկ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում օրգանիզմի ծերացման հետ կապված հիվանդությունների ժամանակ: 150գ եգիպտացորենը լրացնում է հասուն օրգանիզմին անհրաժեշտ վիտամին B1-ի պահանջի մոտավորապես 25%-ը: Այն նաև պարունակում է հիմնական հակաօքսիդանտ՝ վիտամին E, որը պաշտպանում է աթերոսկլերոզից: Եգիպտացորենի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը: Դրա ածխաջրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք էներգիա են մատակարարում օրգանիզմին՝ առանց քաշի ավելացմանը նպաստելու:
Նիհար և հանգիստ
Եգիպտացորենն ունի հակասթրեսային ազդեցություն: Այն հարուստ է B խմբի վիտամիններով, ինչը դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի, մկանների, սրտի աշխատանքի վրա և օգնում արտադրել արյան կարմիր գնդիկների արտադրության վրա:
Ոսկու տարափ
Եգիպտացորենը եկել է Կենտրոնական Ամերիկայից: Այն մշակվել է դեռևս մեր թվարկությունից 7000 տարի առաջ ամերիկյան մայրցամաքի բնիկների կողմից և ժամանակի հետ դարձել Մայաների, Ացտեկների և Ինկերի հիմնական կերակուրը: Եգիպտացորենը նաև նրանց մշակույթի մաս էր կազմում: Ացտեկների ավանդությունը ասում է, որ Արևի աստվածը մարդկանց կերակրելու համար երկիր է ուղարկել ոսկե կարկուտ՝ եգիպտացորեն:
Եգիպտացորենը, ինչպես և «Նոր Աշխարհի» այլ նորույթները, Եվրոպա է եկել Կոլումբոսի հետ: Սկզբում եգիպտացորենը հայտնի էր որպես «Հնդկացիների ցորեն»: Ֆրանսիացիները և Իտալացիները սկսել են մշակել այն 16-րդ դարում: Իսպանացիների և Պորտուգալացիների շնորհիվ եգիպտացորենը հայտնվել է Աֆրիկայում: Սկզբում այն օգտագործվում էր միայն ալյուրի պատրաստման համար: 19-րդ դարից այն դարձավ հանրահայտ և լայն տարածում ստացավ: Այսօր եգիպտացորենը լայնորեն օգտագործվում է տարբեր կերակուրներ պատրաստելիս: Եգիպտացորենի ալյուրն օգտագործվում է հրուշակեղեն և հաց թխելու, ինչպես նաև Իտալական պոլենտա և Մեքսիկական տորտիլյաներ պատրաստելու համար: Եգիպտացորենի սերմերն ավելացնում են աղցաններին կամ մատուցում որպես խավարտ՝ մսային ուտեստների հետ: Մենք հաճախ օգտագործում ենք պոպկորնը կինոթատրոններում կամ նախաճաշին ուտում եգիպտացորենի փաթիլներ կաթով: Եգիպտացորենն օգտագործվում է նաև բուրբոնի ապատրաստման համար:
300 միլիոն մեկ օրում
Ահա թե որքան տորտիլլաներ են սպառվում Մեքսիկայում ամեն օր: Սա կազմում է ավելի քան 100 միլիարդ տորտիլլա տարվա ընթացքում:
Աստվածուհին բանջարանոցում
Հնդկացիները համարում էին, որ եգիպտացորենը գյուղատնտեսության աստվածուհիներից մեկն է՝ լոբու և դդումի հետ միասին: Նրանց մշակույթում այն ունեցել է շատ կիրառություններ՝
- Սերմերն օգտագործվում էին որպես սնունդ, դրանցից պատրաստում էին եգիպտացորենի ձեթ, ալկոհոլ կամ զարդարանքներ:
- Տերևներով լցոնում էին ներքնակները, տիկնիկներ և մոկասիններ էին պատրաստում:
- Եգիպտացորենն օգտագործվում էր թաղման արարողություններում: Դրա սերմերը դնում էին հանգուցյալի բերանի մեջ, որպեսզի վերջինս սով չզգա: