100գ եղերդակ – 25 ԿԿալ
Պարունակում է կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում և A1, B1, B2, C, E վիտամիններ:
Ավելի մեծ սննդային արժեք
Եղերդակը պարունակում է շատ ավելի վիտամիններ և հանքային նյութեր, քան ավանդական հազարը, իսկ դրա մեջ պարունակվող ինուլինն ու ինտիբինը բացում են ախորժակը:
Եղերդակ ունենալ
Քչերը գիտեն, որ «եղերդակ ունենալ» արտահայտությունը, որը նշանակում է «վախ ունենալ» կապված է հենց այս բույսի հետ: Եղերդակն ունի գունատ տերևներ և դրա նուրբ, փխրուն տեսքը հիշեցնում է «վախեցած բույս»: Եղերդակն աճում է գրեթե մթության մեջ, կարիք չունի արևի լույսի, ինչը հին ժամանակներում տարատեսակ կասկածներ էր հարուցում: Այն ընկալվում էր որպես սատանայական բույս և օգտագործվում սև մոգության ծեսերում:
Մի փոքր առողջ կծվություն
Եղերդակը սեղանին
Եղերդակի տերևները կարելի է օգտագործել՝ վրան լցնելով ձիթապտղի ձեթ կամ կիտրոն: Կարելի է նաև դրա տերևների վրա մատուցել տարատեսակ ուտեստներ՝ հավկիթից, կաթնաշոռից, ձկից կամ մսից: Այն կարելի է օգտագործել ջեռեփուկների համար, շոգեխաշել կամ տապակել: Տարածված է նաև եղերդակից ապուրը, որին ավելացնում են պանիր, սխտոր և կիտրոն: