100գ ձիթապտուղ – 160 կկալ
1 ծառ և 1 լիտր
Հավերժական ծառ
Ձիթենին մշտադալար ծառ է կամ թուփ, որը հասնում է 4-12 մետր բարձրության: Ձիթենու բունը սովորաբար մոխրագույն է, փոքր պինդ տերևներով: Այն ամբողջությամբ բերք է տալիս ամեն 2 տարին մեկ. Բերքից հետո այն պետք է հանգստանա և ուժ հավաքի նորից հիասքանչ բերք տալու համար: Առանց կասկածի ծառերը կարող են անվանվել հին ժամանակների վկաներ, քանի որ նրանք կարող են ապրել մինչև հազար տարի:
Կանաչ և սև
Կան ձիթապտղի տարբեր տեսակներ, դրանք կարող են լինել կանաչ, սև, փոքր կամ մեծ, տարբեր համերով և ճարպերի տարբեր պարունակությամբ: Մարինացվելով նրբահամ աղաջրում`դրանք ստանում են մուգ գինու գույն և մրգային թեթև համ: Դրանք անփոխարինելի են որպես ապերիտիվ ու նաև որպես տարբեր աղցանների բաղադրիչ:
11 ձիթապտուղ
Հին հույները բացահայտել են, որ ձիթապտուղները հարմար են խոհարարության համար: Նրանք ասում են , որ պետք է ուտես 11 հատ ձիթապտուղ դրանց իրական համն զգալու համար: Ձիթապտղի համբավը չի նվազել տարիների ընթացքում, հակառակը`ամբողջ աշխարհով մեկ այս փոքրիկ միրգը ավելի ու ավելի շատ երկրպագուներ է հավաքում, ձիթապտղի յուղի մասին խոսելիս մոնք օգտագործում ենք միայն գերադրական աստիճանը: Այն աճում է Միջերկրական տարածաշրջանի ափամերձ տարածքներում և տաք կլիմայով այլ շատ տարածքներում. Կանարյան կղզիներ, Ղրիմ, Կովկաս, Հարավ-արևմտյան Աֆրիկա, Հնդկաստան, Ճապոնիա, Կալիֆորնիա, Բերմուդներ, Ջամայկա, Հարավային Աֆրիկա: