100գ դդում – 19 ԿԿալ
Պարունակում է ցելյուլոզա, սպիտակուցներ, կարոտին, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ինչպես նաև A, B1, B2, PP և C վիտամիններ:
Դդումը նպաստում է նիհարելուն
Շնորհիվ իր մեջ պարունակվող ցելյուլոզայի, ջրի և մանրաթելերի՝ դդումը հաճախ է օգտագործվում նիհարելուն նպաստող դիետաներում: Այն արագացնում է մարսողական պրոցեսները, մաքրում օրգանիզմը տոքսիններից, հեռացնում նյութափոխանակության ավելորդ արգասիքները և կարգավորում օրգանիզմի ջրային բալանսը:
Արժեքավոր՝ ներսից
Վիտամիններով և հանքային աղերով հարուստ դդումն ունի նաև խիստ արժեքավոր սերմեր, որոնք պարունակում են սպիտակուցներ, օմեգա-3 չհագեցված ճարպաթթուներ, սելեն, մագնեզիում, ցինկ, ինչպես նաև վիտամին C և B խմբի վիտամիններ: Նպաստում է միզասեռական համակարգի բազմաթիվ հիվանդությունների բուժմանը: Ունի միզամուղ, հակաբորբոքային, լեղամուղ ազդեցություն, ինչպես նաև վերացնում է մակաբույծներին:
Հսկա դդումներ
Շվեյցարիայում ամեն տարի անց է կացվում ամենամեծ դդումի մրցույթ: Մրցույթին մասնակցող նմուշները տարեցտարի ավելի մեծ են դառնում և արդեն հասնում են 450կգ-ի:
Կելտական տոն
Ոչ բոլորը գիտեն, որ այսօր այդքան հայտնի և Ամերիկայի հետ ասոցացվող Հելոուինը հիմնվել է կելտերի կողմից՝ հոկտեմբերի 31-ին Բոլոր սրբերի օրվա նախօրեն նշելու համար: Նրանք հավատում էին, որ այդ օրը վերադառնում են մահացածների հոգիները, որպեսզի միավորվեն ողջերի մարմինների հետ, և դրան խանգարելու համար այդ տոնի նախօրեին երեկոյան հագնում էին այնպիսի դիմակներ և հագուստ, որոնք պետք է վախեցնեին չար ոգիներին: Խարույկի շուրջ պարելով և բղավելով՝ նրանք ցանկանում էին քշել մահացածների հոգիներին: Այդ տոնն Ամերիկա հասավ միայն 19րդ դարում՝ Իռլանդիայից եկած գաղթականների հետ: