Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Դդմիկ

100գ դդմիկ – 16 ԿԿալ

Դդմիկը կալիումի, մանրաթելերի, ֆոսֆորի և կալցիումի հարուստ աղբյուր է: Այն զգալիորեն բավարարում է օրգանիզմի՝ վիտամինների պահանջը, հատկապես C և B խմբի: 
 
Թեթևություն ամեն ինչում

Երիտասարդ դդմիկն ունի լավագույն համային հատկանիշները և շատ հեշտ է յուրացվում: Այն կարելի է ներառել մանկական մենյուի և լավացող հիվանդների, ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց  սննդակարգում: Շնորհիվ ցածր կալորիականության և դյուրամարսության՝ դդմիկը նիհարելու դիետաների ամենահայտնի բաղադրիչներից է:  

Կատարյալ մաշկ

Դդմիկի սերմերն օգտագործվում են առաջատար կոսմետիկա արտադրողների կողմից՝ որպես ճարպագեղձերի աշխատանքը կարգավորող կրեմների բաղադրիչ: 
 
Արտասովոր հյուրը Նոր Աշխարհից

Դդմիկը ծագում է Ամերիկայից, որտեղ սկզբնական շրջանում սննդի մեջ օգտագործում էին միայն դրա սերմերը: Այն Եվրոպա հասավ 16րդ դարում՝ Նոր Աշխարհից բերված այլ «հետաքրքիր իրերի» հետ միասին: Սկզբում դդմիկն աճեցվում էր բուսաբանական այգիներում: Այսօր առանց այս բանջարեղենի դժվար է պատկերացնել միջերկրածովյան խոհանոցը:  Համարվում է, որ հենց իտալացիներն են սկսել 18րդ դարի սկզբերում օգտագործել չհասած դդմիկներն, ինչպես մենք անում ենք այսօր: 



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Լազանյա՝ իտալական ջեռեփուկ պաստայով, մսով և բանջարեղենով

Լազանյա՝ իտալական ջեռեփուկ պաստայով, մսով և բանջարեղենով

Իտալական ամենահայտնի ճաշատեսակներից մեկի՝ լազանյայի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ռատատույ

Ռատատույ

Աշխարհահռչակ բանջարեղենային ճաշատեսակի` ռատատույի բաղադրատոմսը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Բանջարեղենով ռուլետներ

Բանջարեղենով ռուլետներ

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ բանջարեղենով ռուլետների պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ