Ապագա մայրիկների համար
Ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգի մեջ ներառել բրյուսելյան կաղամբը՝ որպես ֆոլիաթթվի աղբյուր: Այն կարևոր է նյարդային համակարգի ճիշտ կազմավորման համար և նվազեցնում է երեխայի մոտ բնածին արատների վտանգը: Որպես C վիտամինի գերազանց աղբյուր, որը նաև հանդիսանում է առաջատար հակաօքսիդանտ՝ բրյուսելյան կաղամբը նաև օգնում է մայրիկներին ստանալու դեմքի վառ և գեղեցիկ գույն: Միևնույն ժամանակ մանրաթելերի պարունակությունը օգնում է խուսափել հղի կանանց հաճախ տանջող փորկապությունից:
Բրյուսելյան կաղամբը որպես պարգևատրում
Բրյուսելյան հրաշքը
Բրյուսելյան կաղամբը կաղամբի տարատեսակ է, որը հայտնաբերվել է 1750 թվականին Բրյուսելի մոտակայքում: Բելգիացիները փաստում են, որ այն առաջին անգամ աճեցվել է 1821 թվականին և համարում այն տեղական արտադրանք, որով շատ հպարտանում են (վաֆլիի, ցիկորիի, պանիրների և բելգիական թխվածքաբլիթների հետ միասին): Բրյուսելյան կաղամբի այսօրվա տեսակը ցրտադիմացկուն է: Այս բույսը կարող է հասնել մինչև մեկ մետր երկարության՝ տալով 20-75 փոքրիկ, կոկիկ կաղամբի գլխիկներ: