Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Բրոկկոլի

100գ բրոկկոլի – 25 ԿԿալ

Պարունակում է բջջանյութ, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, ծծումբ, C, B1, B2, B5, B6, PP, E, K վիտամիններ և պրովիտամին A:

Առանց սթրեսի

Բրոկկոլիի պարբերաբար օգտագործումը գերազանց զենք է սթրեսի դեմ: 

Վիտամինային ռումբ

Բրոկկոլին վիտամինների և հանքային նյութերի՝ հատկապես կալիումի, ֆոլաթթվի, բետա-կարոտինի և ծծմբի միացությունների հարուստ աղբյուր է: Այն ոչ թե բանջարեղեն է, այլ իսկական վիտամինային և հանքային «ռումբ»: Այն ամրապնդում է մեր իմունային համակարգը, կանխում սակավարյունությունը, վարակները, լյարդի հիվանդությունները, քաղցկեղը: Ավելին՝ բրոկկոլի ուտելը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Փրկություն կրծքագեղձերի համար

Բրոկկոլին պարունակում է սուլֆորոֆան՝ միացություն, որը կարող է դանդաղեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Այն արգելափակում է քաղցկեղային բջիջների բաժանումը և կանխում քաղցկեղի հետագա զարգացումը: 

Բրոկկոլի թե՞ կիտրոն

Բրոկկոլին պարունակում է նույն քանակի վիտամին C, որքան կիտրոնը:

Դոն Բրոկկոլի

Բրոկկոլին եկել է Միջերկրական ծովի ավազանից: Նրա անունը ածանցվում է brocco (բրոկո) իտալական բառից, որը նշանակում է ճյուղ կամ փախուստ: Այն մշակվել է դեռևս հնագույն ժամանակներից, սակայն Եվրոպայում հայտնի է դարձել 16-րդ դարում: Իտալացի գաղթականները բերել են այն Միացյալ Նահանգներ: Հենց այստեղից է, որ բրոկկոլին տարածվել է ամբողջ աշխարհում Առաջին Համաշխարհային պատերազմից հետո: