Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Բողկ

100գ բողկ – 14 ԿԿալ

Բողկը պարունակում է նատրիում, ծծումբ, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, պղինձ, քլոր, ինչպես նաև A, B1, B2, C, E և PP վիտամիններ:

Բողկն առավել օգտակար է հում վիճակում

Առավել օգտակար է հում վիճակում օգտագործվող բողկը՝ որպես աղցանների և բուտերբրոդների հավելում: Այն նաև կարելի է օգտագործել շոգեխաշած կամ խաշած վիճակում: Բողկի տերևները ևս ուտելի են. դրանք կարելի է համադրել հազարի տերևների կամ թարմ վարունգի և կանաչ սոխի հետ: Բողկի տերևներն ունեն նույն սննդարար արժեքը և համային հատկանիշները, ինչ արմատները:

Առողջության համար

Բողկը կանխարգելում է ստամոքսի անմարսողությունը և վերացնում այրոցը: Բուժում է ստամոքսի բարձր թթվայնությունը, մաքրում է երիկամները՝ կանխելով քարերի առաջացումը: Բողկը դրական ազդեցություն է ունենում տեսողության վրա և բուժում է հազը: Խորհուրդ է տրվում օգտագործել ռևմատիզմով տառապող մարդկանց:

Հիանալի հիշողություն

Համաձայն ժողովրդական բժշկության՝ բողկը նպաստում է հիշողության լավացմանը՝ մաքրելով ուղեղն ավելորդ տեղեկատվությունից և խթանելով դրա աշխատանքը: 

Գեղեցկության համար

Ինչպես և շաղգամը, բողկը ևս համարվում է մազերի գեղեցկությանը նպաստող բանջարեղեն: Այն ազդում է մազերի խտության և փայլի վրա: Բարելավում է նաև մաշկի և եղունգների վիճակը: Բողկ պետք է օգտագործեն նիհարել ցանկացող մարդիկ, քանի որ այն սննդարար է և չի գիրացնում: Այն անփոխարինելի է նիհարեցնող դիետաներում: