Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Բազուկ (ճակնդեղ)

100գ բազուկ – 37 ԿԿալ

Բազուկը պարունակում է ածխաջրեր, մանրաթելեր, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, С, В1, В5, В6, РР, Е վիտամիններ, ֆոլաթթու, А պրովիտամին:

Ամուր ոսկորներ, առողջ ատամներ

Սննդի մեջ բազուկի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մեր ոսկորների և ատամների վրա: Դա տեղի է ունենում վերջինիս մեջ կալցիումի պարունակության շնորհիվ, ինչի պակասը հանգեցնում է կարիեսի, ռախիտի, օստեոպորոզի և երեխաների աճի խախտման:

Հանգիստ բազուկի հետ

Շնորհիվ ածխաջրերի, C վիտամինի, կալիումի և ֆոլաթթվի համադրության՝ բազուկը մաքրում է օրգանիզմը, վերացնում է հոգնածությունը, կանխում սակավարյունությունը, ինչպես նաև պաշտպանում քաղցկեղից: 
 
Բազուկի պաշտամունք

Բոլոր ժամանակակից տեսակները սերում են վայրի բազուկից, որն աճում է Հեռավոր Արևելքում և Հնդկաստանում: Բազուկի մասին առաջին հիշատակումները կապված էին Բաբելոնի հետ: Այն բարձր էր գնահատվում հին հույների կողմից, ովքեր բազուկը զոհ էին մատուցում Ապոլլոն աստծուն: Ի սկզբանե սննդի մեջ օգտագործվում էին բացառապես բազուկի տերևները, մինչդեռ արմատները կիրառվում էին բուժական նպատակներով: 14րդ դարում բազուկը սկսեցին աճեցնել հյուսիսային Եվրոպայում: Նապոլեոն 1-ինի ժամանակաշրջանում լայն տարածում ստացավ շաքարի ճակնդեղը , որն այսօր հանդիսանում է շաքարի ստացման երկրորդ աղբյուրը շաքարեղեգից հետո: 
Բազուկը բորշչի՝ արևելաեվրոպական խոհանոցի հանրահայտ ապուրի հիմնական բաղադրիչն է: