100գ բամիա - 31 ԿԿալ
Պարունակում է բետա-կարոտին և օգտակար չհագեցված ճարպեր:
Խոհանոցային արվեստ
Բամիան սովորաբար հավաքում են դեռ չհասած վիճակում, քանի որ հենց այդպիսի վիճակում է այն համարվում բանջարեղենային դելիկատես: Բամիայի պտուղները երկարավուն են, կանաչ և մի փոքր խավոտ: Իր ձևով բամիան հիշեցնում է չիլի, սակայն պատկանում է բաղրջուկի ընտանիքին: Չհասած բանջարեղենը պատրաստում են նույն կերպ, ինչպես թելիկավոր լոբին: Բամիայից պատրաստվող ամենահայտնի ուտեստներն են բամիայով բանջարեղենային ապուրը, բամիան տոմատի մեջ և բամիայից լեչոն: Ճապոնացիները բամիան տապակում են և մատուցում սոյայի սոուսի հետ:
Բամիան համեղ է նաև հում վիճակում: Այն պետք է միայն լվանալ, կեղևը մաքրելու կարիք չկա:
Բացի ճաշատեսակների մեջ օգտագործելուց, բամիան կարելի է նաև մարինացնել կամ չորացնել: Այն նաև սառեցնում են: Սառեցնելու համար բամիան պետք է մեկ րոպե եփել, մաքրել կեղևը, սառեցնել հոսող ջրի տակ և չորացնել: Յուրաքանչյուր պտուղը պետք է կտրել երկայնքով և դնել սառեցման համար նախատեսված տոպրակների մեջ:
Սուրճի փոխարինող
Բամիայի սերմերը պարունակում են առողջության համար օգտակար չհագեցված ճարպեր, ինչպիսիք են օմեգա-6 տեսակի լինոլաթթուն: Դրանք կարելի է օգտագործել տապակելուց անմիջապես հետո՝ որպես սուրճին փոխարինող մթերք: Այդ ճարպը նաև օգտագործվում է մարգարինի արտադրության մեջ:
Փորացավի դեմ
Պատրաստման ընթացքում այս բանջարեղենն արտադրում է լորձ, այդ իսկ պատճառով այն օգտակար է փորացավ ունեցող մարդկանց համար: Եթե ցանկանում եք լորձից ձերբազատվել, պետք է եփել և մաքրել բամիան: