100գ արտիճուկ – 57 ԿԿալ
Արտիճուկը պարունակում է մանրաթելեր, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, կարոտին, ինչպես նաև B1, B2, PP և C վիտամիններ:
Ինչպես օգտագործել
Արտիճուկի մեջ ուտելի են ծաղկաբաժակը և տերևների պտղամիսը: Կտրում ենք արտիճուկի ցողունը և վերևի մասը, վրան ցայում կիտրոնի հյութ, որպեսզի չսևանա, և եփում աղաջրում մոտ 20 րոպե: Տերևները թաթախում են ըստ նախասիրության պատրաստված սոուսերի մեջ, իսկ ներքին մասը՝ ծաղկաբաժակը, որը համարվում է արտիճուկի ամենահամեղ մասը, օգտագործվում է առանձին կամ ավելացվում աղցանների մեջ:
Արտիճուկն օգտակար է առողջության համար
Արտիճուկը պարունակում է ինուլին շաքար, ինչը թույլ է տալիս շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց օգտագործել այն իրենց սննդում: Արտիճուկն օգտագործում են արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակն իջեցնող դեղերի արտադրության մեջ: Արտիճուկի տերևները նաև պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք կարգավորում են լյարդի և միզապարկի աշխատանքը: Ֆլավոնոիդները համարվում են ուժեղ հակաօքսիդանտներ. դրանք ոչնչացնում են ազատ ռադիկալները և իջեցնում օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը: