Պատրաստման քայլեր
-
Խմորը բացել, տեղադրել տապակի մեջ, վրան քսել կետչուպ կամ մայոնեզ:
-
Երշիկը, սնկերը, լոլիկը և բիբարը կտրատել և շարել խմորի վրա:
-
Ավելացնել համեմունքները և եփել ջեռոցում 10-15 րոպե: Այդ ընթացքում պանիրն անցկացնել քերիչով:
-
Պիցցան հանել ջեռոցից և վրան հավասարաչափ լցնել պանիրը: Եփել ևս 5-15 րոպե: