Պատրաստման քայլեր
-
Խառնեք ալյուրն աղի հետ, ավելացրեք սկզբում եռացրած, այնուհետ սառ ջուր և ձեթ: Հունցեք խմորը և թողեք հանգստանա մոտ 30 րոպե: Գրտնակեք խմորն ու կտրատեք 5 սանտիմետրանոց քառակուսիների:
-
Մաքրեք և կտրատեք թարմ մանր ծովախեցգետինները և լավ խառնեք աղացած խոզի մսի և մնացած բաղադրամասերի հետ:
-
Յուրաքանչյուր խմորե քառակուսու վրա տեղադրեք լցոնի փոքր գունդ, փաթաթեք դրանք եռանկյունաձև և ամրացրեք ծայրերը (ինչպես պելմենին):
-
Տաքացրեք ձեթը թավայում, մի փոքր տապակեք պելմենիները: Այնուհետ ավելացրեք մի քիչ ջուր և եփեք դրանք ծածկի տակ մինչև պատրաստ լինելը:
-
Մատուցում. Մատուցեք սառը սոուսի հետ: