Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ոլոռով ապուր

Հոլանդացիները սովորաբար այն պատրաստում են ձմռանը, երբ սննդարար ուտելիքի կարիք է զգացվում: Snert-ը շատ խիտ ապուր է, որին հաճախ ավելացնում են խոզի միս կամ երշիկ: Ըստ հոլանդացիների՝ համեղ ոլոռով ապուրը պատրաստ է այն ժամանակ, երբ դրա մեջ գդալը մնում է ուղղահայաց դիրքում:

Պատրաստման քայլեր

  • Ոլոռի վրա ջուր լցնել և թողնել 8-10 ժամ՝ ծածկված կափարիչով:
  • Ջուրը դատարկել, ոլոռը խոզի մսի հետ դնել աղի ջրով լի կաթսայի մեջ:
  • Եփել մարմանդ կրակի վրա 3 ժամ:
  • Ավելացնել սոխը, նեխուրը և եփել ևս կես ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
  • Ավելացնել խոզապուխտը (կամ երշիկը) և եփել ևս 10 րոպե:
  • Խոզապուխտը հանել և կտրտել:
  • Կտրտած խոզապուխտը կրկին լցնել ապուրի մեջ:
  • Մատուցել խոր ափսեի մեջ, ցանկալի է տարեկանի հացի հետ: Ապուրի միսն ուտում են հացի հետ՝ վրան մանանեխ լցնելով:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բադը չինական ոճով
Բադը չինական ոճով

Պեկինյան ոճով պատրաստված բադը չինական ամենահայտնի ճաշատեսակներից է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Ոլոռով ապուր
6 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • 2 բաժակ կեղևը մաքրած կանաչ ոլոռ
  • 500գ խոզի միս
  • 500գ յուղոտ խոզապուխտ կամ երշիկ
  • 3լ ջուր
  • 3 սոխ՝ բարակ կտրտած
  • 1 կտրտած նեխուրի ցողուն
  • 3 կարտոֆիլ՝ մաքրած և քառակուսաձև կտրտած
  • 1 փունջ նեխուրի տերևներ
  • Աղ
Պատրաստման քայլեր
  • Քայլ 1

    Ոլոռի վրա ջուր լցնել և թողնել 8-10 ժամ՝ ծածկված կափարիչով:

  • Քայլ 2

    Ջուրը դատարկել, ոլոռը խոզի մսի հետ դնել աղի ջրով լի կաթսայի մեջ:

  • Քայլ 3

    Եփել մարմանդ կրակի վրա 3 ժամ:

  • Քայլ 4

    Ավելացնել սոխը, նեխուրը և եփել ևս կես ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

  • Քայլ 5

    Ավելացնել խոզապուխտը (կամ երշիկը) և եփել ևս 10 րոպե:

  • Քայլ 6

    Խոզապուխտը հանել և կտրտել:

  • Քայլ 7

    Կտրտած խոզապուխտը կրկին լցնել ապուրի մեջ:

  • Քայլ 8

    Մատուցել խոր ափսեի մեջ, ցանկալի է տարեկանի հացի հետ: Ապուրի միսն ուտում են հացի հետ՝ վրան մանանեխ լցնելով: