Ձեթը տաքացնելով հասցնել շատ բարձր ջերմաստիճանի: Ավելացնել կտրտած շալոտը և աղը: Տապակել մինչև շալոտը դառնա խրթխրթան և ոսկեգույն:
Վերցնել կրակից և թողնել շալոտը տաք ձեթի մեջ մինչև այն դառնա շագանակագույն: Ձեթը կարելի է օգտագործել աղցանների, եփած հավի, մակարոնեղենի, ապուրների և շատ այլ վիետնամական ուտեստների համար:
Այն նաև կարելի է պահել սառնարանում ամուր փակված տարայի մեջ (մինչև 2 շաբաթ):
Աղցանի պատրաստումը՝
Վարունգը կտրտել բարակ շերտերով, վրան աղ լցնել և դնել մաղի վրա 15 րոպեով, որպեսզի ջուրը դուրս գա:
Գազարը կտրտել հնարավորինս բարակ շերտերով և դնել մի կողմ: Երբ վարունգի ջուրը դուրս գա, ուժեղ քամել այն ձեռքով: Մեկ լայմը կտրտել և դնել մի կողմ:
Փոքր ափսեի մեջ խառնել մյուս լայմի հյութը ձկան սոուսի, քունջութի յուղի, շաքարավազի, մանրացրած չիլի պղպեղի, սխտորի և կոճապղպեղի հետ:
Պատրաստված սոուսը լցնել վարունգի ու գազարի վրա, թողնել 5 րոպե, որպեսզի համերը խառնվեն:
250գ տավարի միս՝ շատ բարակ կտրտած և տապակած ձիթայուղի վրա:
3 գդալ տապակած և մանրացրած գետնանուշ
Համեմ
Խոշոր աղացած պղպեղ
Սոխի յուղ՝
1/4 բաժակ արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ
4 հատ մեծ կտորներով կտրտած շալոտ սոխ
1/4 թ.գ. աղ
Պատրաստման քայլեր
Քայլ 1
Սոխի յուղի պատրաստումը՝
Քայլ 2
Ձեթը տաքացնելով հասցնել շատ բարձր ջերմաստիճանի: Ավելացնել կտրտած շալոտը և աղը: Տապակել մինչև շալոտը դառնա խրթխրթան և ոսկեգույն:
Քայլ 3
Վերցնել կրակից և թողնել շալոտը տաք ձեթի մեջ մինչև այն դառնա շագանակագույն: Ձեթը կարելի է օգտագործել աղցանների, եփած հավի, մակարոնեղենի, ապուրների և շատ այլ վիետնամական ուտեստների համար:
Քայլ 4
Այն նաև կարելի է պահել սառնարանում ամուր փակված տարայի մեջ (մինչև 2 շաբաթ):
Քայլ 5
Աղցանի պատրաստումը՝
Քայլ 6
Վարունգը կտրտել բարակ շերտերով, վրան աղ լցնել և դնել մաղի վրա 15 րոպեով, որպեսզի ջուրը դուրս գա:
Քայլ 7
Գազարը կտրտել հնարավորինս բարակ շերտերով և դնել մի կողմ: Երբ վարունգի ջուրը դուրս գա, ուժեղ քամել այն ձեռքով: Մեկ լայմը կտրտել և դնել մի կողմ:
Քայլ 8
Փոքր ափսեի մեջ խառնել մյուս լայմի հյութը ձկան սոուսի, քունջութի յուղի, շաքարավազի, մանրացրած չիլի պղպեղի, սխտորի և կոճապղպեղի հետ:
Քայլ 9