Պատրաստման քայլեր
-
Մեծ ափսեի մեջ խառնել եգիպտացորենի ալյուրը ջրի հետ: Հունցել փափուկ խմոր այնպես, որ այն չկպչի մատներին: Եթե խմորը շատ կպչուն է ստացվել, պետք է ևս մի քիչ ալյուր ավելացնել, իսկ եթե շատ չոր, ապա անհրաժեշտ է ավելացնել ջուր:
-
Խմորից գունդ պատրաստել, ծածկել սրբիչով և թողնել 10 րոպե:
-
Խմորը բաժանել 10 միանման կտորների, յուրաքանչյուրից գնդիկ պատրաստել, գրտնակել այնպես, որ ստացվեն 15սմ տրամագծով լոշիկներ:
-
Թխել չոր թավայում միջին կրակի վրա 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից՝ մինչև հայտնվեն մուգ հետքեր: Եթե լոշիկն ուռչի, պետք է այն սեղմել մեկ այլ թավայով:
-
Թխված տորտիլյաները փաթաթել կտորից անձեռոցիկի մեջ, որպեսզի դրանք պահպանեն ջերմությունն ու չչորանան: