Պատրաստման քայլեր
-
Ծովախեցգետինները լվանալ և մաքրել՝ պոչերը թողնելով: Շամպինյոնները լվանալ և կտրտել:
-
Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել մանր կտրտած շալոտը, կիտրոնի տերևները և ձկան սոուսը: Եփել շուրջ 3 րոպե:
-
Ավելացնել սունկն ու ծովախեցգետինը և խաշել մինչև ծովախեցգետինը դառնա վարդագույն:
-
Կաթսայի մեջ լցնել լայմի տերևները, լայմի հյութը, ավելացնել չիլի պղպեղը: Ծածկել կափարիչով և վերցնել կրակից:
-
Ապուրը զարդարել համեմով և կտրտած կանաչ սոխով: Մատուցել տաք վիճակում: