Պատրաստման քայլեր
-
Եփեք սպագետտին մեծ քանակությամ աղաջրում այնպես, որ այն լինի „al dente”: Դա նշանակում է, որ այն պետք է լինի պինդ և առաձգական: Ջուրը քամեք:
-
Մաքրեք լոլիկը, հանեք սերմերը և շերտերով կտրտեք: Մաքրեք և ճզմեք սխտորը: Պարզաջրեք մաղադանոսը և մանր կտրատեք:
-
Թունաձուկը հանեք տարայից, քամեք ձեթից և բաժանեք մանր կտորների:
-
Նախապես տաքացրեք թավան և տապակեք սխտորը, ավելացրեք թունաձուկը, լոլիկը, վրան լցնել պղպեղ: Տապակեք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե:
-
Ավելացրեք պաստան, տապակեք այն ցածր կրակի վրա ևս 5 րոպե և լավ խառնեք:
-
Մատուցումը. Մատուցելիս վրան ցանեք մաղադանոս և լիմոնի քերած կեղև: