Պատրաստման քայլեր
-
Վերցրեք խոր աման և պատեք այն սննդային թաղանթով: Դասավորեք սնկերը՝ գլխիկները դեպի ներքև, վրան լցրեք մաղդանոս:
-
Կարտոֆիլը և պանիրն անցկացրեք քերիչով, խոզապուխտը մանր կտրատեք: Հերթականությամբ իրար վրա շարեք կարտոֆիլի, պանրի և խոզապուխտի շերտերը: Յուրաքանչյուր շերտը պատեք մայոնեզով և ավելացրեք աղ ըստ ճաշակի:
-
Երբ բոլոր մթերքներն օգտագործվեն, աղցանը 20-30 րոպեով դրեք սառնարանը: Մատուցելուց առաջ շրջեք ափսեն այնպես, որ շամպինյոնները հայտնվեն վերևում, իսկ աղցանը նմանվի սնկի մարգագետնի:
-
Հանեք սննդային թաղանթը և զարդարեք աղցանը սամիթի ճյուղերով:
-
Այս աղցանի առանձնահատուկ նուրբ համը պայմանավորված է շամպինյոնների և հյութեղ խոզապուխտի հետաքրքրիր համադրությամբ: