Պատրաստման քայլեր
-
Սմբուկը լվանալ և խորանարդիկներով կտրտել:
-
Վրան աղ ցանել և թողնել մաղի մեջ, որպեսզի ջուրը դուրս տա:
-
Լոլիկը կեղևահան անել, չորս մասի կտրտել և հանել սերմերը:
-
Կտրտել սոխը, ցուկինին, պղպեղները և դդմիկը խորանարդիկներով:
-
Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել ցուկինին, դդմիկը և տապակել 4 - 6 րոպե մինչև դարչնագույն դառնան: Չորացնել և առանձին կաթսայի մեջ դնել:
-
2 ճաշի գդալ թարմ ձիթապտղի յուղ լցնել թավայի մեջ և տապակել պղպեղները 5 րոպե: Հետո դնել դրանք թավայի մեջ մյուս բանջարեղենների հետ:
-
Լվացած և չորացած սմբուկը տապակել 3-4 ճաշի գդալ տաք ձեթի մեջ: Չթողնել, որ վառվի: 6-8 րոպե հետո, երբ սմբուկը կդառնա թեթևակի շագանակագույն և փափուկ, դնել այն թավայի մեջ մյուս բանջարեղենների հետ:
-
3 ճաշի գդալ ձեթ լցնել թավայի մեջ, դնել սոխը և ճզմած սխտորը, հետո ավելացնել գինի և սպասել մինչև կգոլորշիանա: Ավելացնել լոլիկը, ուրցը և 2 ճաշի գդալ մաղադանոսը:
-
Եփել 8-12 րոպե մարմանդ կրակի վրա: Դրանից հետո ավելացնել բոլոր բանջարեղենները և ամբողջը եփել մարմանդ կրակի վրա 12 րոպե: Երբ բանջարեղենը փափկի, վերցնել կրակից և խառնել մնացած մաղադանոսի և 4 ճաշի գդալ ռեհանի հետ:
-
Համեմել աղով, պղպեղով, թարմ քամած կիտրոնի հյութով և մնացած ռեհանով:
-
Ուտեստը կարելի է մատուցել տաք կամ սառը՝ խրթխրթան բագետի կամ թարմ եփած պաստայի հետ: