Պատրաստման քայլեր
-
Հարել ձուն շաքարավազի հետ հարիչով, մինչև փրփրելը։ Աստիճանաբար ավելացնել ձեթը՝ անընդհատ խառնելով։ Ավելացնել վանիլային շաքարը, վանիլային պատիճը, աղը և մածունը։
-
Աստիճանաբար ավելացնել եգիպտացորենի ալյուրը, մաղած ցորենի ալյուրը խմորիչով և լավ հարել։ Վերջում ավելացրեք եգիպտացորենի հատիկները՝ առանց հեղուկի և կիտրոնի կեղևը։
-
Ապակե տարային քսել մի քիչ կարագ և ալյուր, ապա լցնել ամբողջ խառնուրդը։ Տեղադրել ջեռոցում և թողնել 40֊50 րոպե 160°С ջերմաստիճանում։ Կարկանդակը (պիրոգը) զարդարել շաքարափոշիով և նուռով։