Պատրաստման քայլեր
-
Մեծ կաթսայի մեջ եռացնել 5 լիտր աղի ջուր, ավելացնել 4 մասի կիսած սոխը, պրաս սոխը, սև պղպեղն ու տավարի միսը: Եփել 45 րոպե:
-
Նույն կաթսայի մեջ ավելացնել հավի կրծքամիսը, խոզի միսը, նրբերշիկը, քառակուսաձև կտրտած կարտոֆիլն ու բատատը, երկարավուն կտրտած գազարն ու դդումը և մեծ կտորներով կտրտած կաղամբը:
-
Բանջարեղենը եփել քիչ, հանել կաթսայից և առանձնացնել միմյանցից:
-
Մինչ պուչերոն եփվում է, կաթսայով ջուր եռացնել, աղ անել և խաշել լոբին (նախօրոք թրջելով այն գիշերը):
-
Պատրաստված միսը, նրբերշիկը և խոզի կրծքամիսը կտրտել:
-
Մատուցել միսը մեծ ափսեների վրա բանջարեղենի, լոբու և եգիպտացորենի հետ: Ամեն ինչ պետք է մատուցվի տաք վիճակում: