Պատրաստման քայլեր
-
Մաղել ալյուրը տախտակի վրա: Մեջտեղում անցք բացել և լցնել թթխմորը, ավելացնել ձեթ և մի պտղունց աղ:
-
Լցնել ջուրը և հունցել մինչև զանգվածը դառնա միատարր: Խմորը դնել թեթևակի ալյուր մաղած թասի մեջ և թողնել 30 րոպե տաք տեղում, որպեսզի բարձրանա:
-
Պղպեղները լվանալ, մաքրել սերմերից և բարակ կտրտել: Հետո 15 րոպե տապակել ճզմած սխտորով և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով մարմանդ կրակի վրա:
-
Լոլիկներն իջեցնել եռացրած ջրի մեջ, որպեսզի հեշտ մաքրվեն, կորիզները հանել և կտրտել: Հանել ձիթապտղի կորիզները, խառնել լոլիկի և պղպեղի հետ:
-
Խմորը բաժանել 4 հավասար մասի: Գնդերը մեկ առ մեկ ձեռքով տափակեցնել, դնել ձիթապտղի յուղ քսած ալյումինե փայլաթիթեղի վրա:
-
Խմորի յուրաքանչյուր կտորի վրա տեղադրել լցոնը, վրան ցանել քերած պանիր, օրեգանո և մի քիչ ձիթապտղի յուղ: Թխել 15-20 րոպե նախօրոք 200°C տաքացրած ջեռոցում: