Պատրաստման քայլեր
-
Պատրաստել խմորը սպիտակ, մաղած ալյուրով, որպեսզի խմորը լինի ավելի օդային: Տաք ջրում, որտեղ արդեն ավելացրել ենք չոր խմորիչ, աստիճանաբար ավելացնել շաքարավազ, աղ ու յուղ: Լավ խառնել բոլոր բաղադրիչները: Ծածկել խմորը սննդային թաղանթով և թողնել 2 ժամ տաք տարացքում, որպեսզի նա 2 անգամ մեծանա ծավալով:
-
Պիցցայի խմորը գրտնակել տախտակին, ավելացնել ալյուրը աչքաչափով, որպեսզի խմորը չկաչի ձեռքերին:
Ձևավորել կլոր ձևով՝ մոտավորապես 28 սմ. տրամագծով, կախված թխվածքի տապակի չափից: -
Պատրաստել մածուկ պիցցայի համար` 3 մանրացված ատամիկ սխտորը լցնել նախապես տաքացրած տապակում` 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղով:Տապակել սխտորը 2 րոպե, հետո ավելացնել մարինացված լոլիկները, ռեհանը, աղ ու պղպեղը:
Թողնել մածուկը կրակի վրա 15 րոպե, մինչև խտանալը: -
Պիցցայի խմորի վրա հարթ քսել հովացած տոմատի մածուկը` 3-4 գդալ, այնուհետև մինի մոցարելլան, ձեռքերով պատառոտված, քաղցր եգիպտացորենը չիլլի պղպեղով, կոպա նրբերշիկը, չերրի լոլիկները, պարմեզան պանիրը և ռեհանը: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում` միչև 230 C 15-20 րոպե: Հանելուց հետո, ավելացնել 1 բուռ ռուկկոլա և 5-4 ռեհանի տերև ըստ ցանկության: