Պատրաստման քայլեր
-
Պատրաստել պեստո մածուկ՝ քերած պարմեզանից, ռուկկոլաից, սղտորից, սոճենու ընկույզներից, վալերինայի
տերևներից, ձիթապտղի յուղից և ռեհանից: Լավ խալնել այն: Ավելի ջրիկ զանգված ստանալու համար կարելի է
ավելացնել փոքրինչ ջուր: -
2 կտոր հացին քսել պեստո մածուկը: Տեղադրել նախապես տաքացած ջեռոցում 200C աստիճանում՝ 4-5 րոպեով։
-
Թափել հեղուկը տուփից, եգիպտացորենը չերրի լոլիկներով ավելացնել տապակում, ավելացնել փոքր-ինչ պեստո մածուկ: Թողնել ամենը կարմրի և լինի խրթխրթան։ Համեմել աղ ու պղպեղով։
-
Դուրս բերել տապակված հացը ջեռոցից, դնել նրա վրա տաք եգիպտացորենը չերրի լոլիկներով, ավելացնել վալերիանի տերևները։ Վրան դնել բուրրատա պանիրը, որը պետք է մնա սենյակային ջերմաստիճանում կես ժամ, որպեսզի մեջը լինի փափուկ։ Քսել փոքր քանակությամբ պեստո մածուկ բուրրատա պանրի վրա։ Զարդարել ռեհանի տերևներով։