Պատրաստման քայլեր
-
Սպիտակ լոբին լվանալ, վրան լցնել սառը եռացրած ջուր և թողնել թրջած վիճակում 12 ժամ: Այնուհետև եփել այն նույն ջրում:
-
Հավի և ճագարի միսը լավ լվանալ և կտրտել: Կանաչ լոբին լվանալ: Լվացած լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, մաքրել կեղևը և կտրտել:
-
Ձեթը տաքացնել մեծ թավայում, ամեն կողմից տապակել հավի մսի կտորները: Նույն թավայի մեջ լցնել ճագարի մսի կտորները և նույնպես տապակել բոլոր կողմերից:
-
Ավելացնել պատիճավոր լոբին և տապակել ևս 2-3 րոպե: Այնուհետև ավելացնել եփած լոբին և կտրտած լոլիկը:
-
Ավելացնել քաղցր պղպեղը և խառնել: Բրինձն ավելացնել աստիճանաբար՝ պաելյոն խառնելով փայտե գդալով:
-
Ավելացնել աղն ու շաֆրանը: Խառնուրդի վրա ջուր լցնել, եռացնել և եփել մարմանդ կրակի վրա՝ ծածկված կափարիչով: Ուտեստը խառնելու կարիք չկա:
-
Պաելյոն եփում են 18-20 րոպեից ոչ ավելի: Այնուհետև պետք է այն վերցնել կրակից և թողնել 5 րոպե: Մատուցվում է տաքացրած ափսեի վրա: