Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Նրբաբլիթներ

Ուտեստի անվանումը ծագում է հին սլավոնական „mlin” բառից, որը նշանակում է բարակ նրբաբլիթ. այն հաճախ մատուցվում է կարտոֆիլային կամ պանրային միջուկով, ինչպես նաև մրգերով: Պանրային նրբաբլիթները հրեական խոհանոցի ավանդական կերակուրներից են, որոնք հիմնականում պատրաստում են Հոգեգալուստի տոնի ժամանակ:

Պատրաստման քայլեր

  • Խմորի պատրաստում՝

  • Մեծ տարայի մեջ լցնել կաթն ու ջուրը:

  • Մեջը լցնել ձուն և լավ հարել:

  • Ավելացնել շաքարավազը (միայն քաղցր միջուկի դեպքում), աղը և ձեթը: Լավ խառնել:

  • Աստիճանաբար ավելացնել ալյուրն այնպես, որ արդյունքում ստացվի առանց գնդիկների, թթվասերի խտության խմոր:

  • Տապակել թավայի մեջ՝ լավ տաքացրած ձեթի վրա: Խմորը պետք է բարակ շերտով ծածկի թավայի ողջ մակերեսը: Երբ բլիթի ներքևի մասը դառնա դեղնաշագանակագույն, շրջել և տապակել մյուս կողմից:

  • Կաթնաշոռով միջուկի պատրաստումը՝

  • Բացի չամիչից բոլոր բաղադրիչները խառնել հարիչի օգնությամբ մինչև միատարր զանգվածի ստացումը:

  • Ավելացնել չամիչը և լավ խառնել:

  • Յուրաքանչյուր բլիթի վրա դնել ստացված խառնուրդից 4 գդալ:

  • Սնկային միջուկի պատրաստումը՝

  • Մարգարինը տաքացնել թավայի մեջ:

  • Տապակել սոխը մինչև կարմրելը:

  • Սունկը կտրտել երկարավուն շերտերով, ավելացնել սոխը և շոգեխաշել:

  • Ալյուրն ավելացնել այնպես, որ գնդիկներ չլինեն:

  • Աստիճանաբար ավելացնել ջուրը:

  • Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի:

  • Շոգեխաշել մինչև դառնա թանձր զանգված:

  • Մատուցում. միջուկից 2 գդալ դնել բլիթի վրա:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բադը չինական ոճով

Բադը չինական ոճով

Պեկինյան ոճով պատրաստված բադը չինական ամենահայտնի ճաշատեսակներից է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Նրբաբլիթներ
4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Նրբաբլիթների խմորը՝
  • 3 հավկիթ
  • 1 բաժակ ջուր
  • 0.5 բաժակ կաթ
  • 1/4 բաժակ շաքարավազ (քաղցր միջուկով բլիթների համար)
  • 1 պտղունց աղ
  • 1.5 գդալ ձեթ
  • 1.5 բաժակ ալյուր
  • Կաթնաշոռով միջուկը՝
  • 400գ կաթնաշոռ
  • 3 ձվի դեղնուց
  • 2 գդալ շաքարավազ
  • 1/2 գդալ վանիլին
  • 0.5 բաժակ թրջած չամիչ
  • Սնկային միջուկը՝
  • 500գ թարմ սունկ, օրինակ՝ թնջուկ
  • 1.5 հատ մանր կտրտած սոխ
  • 1 բաժակ ջուր
  • 4 գդալ ալյուր
  • 4 գդալ մարգարին
  • Աղ, պղպեղ
Պատրաստման քայլեր
  • Քայլ 1

    Խմորի պատրաստում՝

  • Քայլ 2

    Մեծ տարայի մեջ լցնել կաթն ու ջուրը:

  • Քայլ 3

    Մեջը լցնել ձուն և լավ հարել:

  • Քայլ 4

    Ավելացնել շաքարավազը (միայն քաղցր միջուկի դեպքում), աղը և ձեթը: Լավ խառնել:

  • Քայլ 5

    Աստիճանաբար ավելացնել ալյուրն այնպես, որ արդյունքում ստացվի առանց գնդիկների, թթվասերի խտության խմոր:

  • Քայլ 6

    Տապակել թավայի մեջ՝ լավ տաքացրած ձեթի վրա: Խմորը պետք է բարակ շերտով ծածկի թավայի ողջ մակերեսը: Երբ բլիթի ներքևի մասը դառնա դեղնաշագանակագույն, շրջել և տապակել մյուս կողմից:

  • Քայլ 7

    Կաթնաշոռով միջուկի պատրաստումը՝

  • Քայլ 8

    Բացի չամիչից բոլոր բաղադրիչները խառնել հարիչի օգնությամբ մինչև միատարր զանգվածի ստացումը:

  • Քայլ 9

    Ավելացնել չամիչը և լավ խառնել:

  • Քայլ 10

    Յուրաքանչյուր բլիթի վրա դնել ստացված խառնուրդից 4 գդալ:

  • Քայլ 11

    Սնկային միջուկի պատրաստումը՝

  • Քայլ 12

    Մարգարինը տաքացնել թավայի մեջ:

  • Քայլ 13

    Տապակել սոխը մինչև կարմրելը:

  • Քայլ 14

    Սունկը կտրտել երկարավուն շերտերով, ավելացնել սոխը և շոգեխաշել:

  • Քայլ 15

    Ալյուրն ավելացնել այնպես, որ գնդիկներ չլինեն:

  • Քայլ 16

    Աստիճանաբար ավելացնել ջուրը:

  • Քայլ 17

    Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի:

  • Քայլ 18

    Շոգեխաշել մինչև դառնա թանձր զանգված:

  • Քայլ 19

    Մատուցում. միջուկից 2 գդալ դնել բլիթի վրա: