Պատրաստման քայլեր
-
Տաքացնել 3 բաժակ ձեթը: Բրնձի լապշան փոքր չափաբաժիններով լցնել թավայի մեջ: Երբ լապշան դառնա շագանակագույն՝ միանգամից հանել թավայից: Պատրաստի լապշան դնել թղթե սրբիչի վրա, որպեսզի չորանա:
-
Հավկիթները հարել, այնուհետև լցնել եռացող ձեթի մեջ այնպես, որ ստացվեն ժապավեններ: Հանել թավայից և կտրտել:
-
Տոֆուն լավ տապակել:
-
Թավայում թողնել քիչ քանակությամբ ձեթ, վրան տապակել մարինացված սխտորը և շալոտը:
-
Խոզի միսը տապակել և կտրտել:
-
Մաքրել, կտրտել և տապակել ծովախեցգետինները: Բոլոր բաղադրիչները բացի տոֆուից խառնել և դնել ափսեի մեջ:
-
Սոուսի բաղադրիչները խառնել այնպես, որ միատարր զանգված ստացվի:
-
Լապշան մատուցել՝ կանաչ սոխով, չիլի պղպեղով և տոֆուով զարդարված: Սոուսը մատուցել փոքր ամանով, որպեսզի ճաշի ժամանակ յուրաքանչյուրը կարողանա այն լցնել լապշայի վրա: