Ֆորրեստ Գամփը մանր ծովախեցգետինների շնորհիվ հսկայական գումար աշխատեց: Ծովային մենյուի մեջ այս մթերքը կարևոր տեղ է զբաղեցնում: Ծովից հեռանալուն զուգընթաց՝ ծովախեցգետնի գինն աճում է և այն համարվում է ավելի նրբաճաշակ մթերք:
Պատրաստման քայլեր
Բրոկկոլին բաժանել մասերի, բամբուկը կտրտել երկար, բարակ կտորների, իսկ գազարը կտրտել ծաղկի տեսքով կտորների: Բրոկկոլին և գազարը մի փոքր եփել եռացող ջրի մեջ և սառեցնել:
Սոյայի սոուսը, ձկան արգանակը, միրինը և աղը խառնել կաթսայի մեջ և եռացնել: Այնուհետև ավելացնել գազարն ու բամբուկը, եփել մինչև բամբուկի ծիլերը դառնան շագանակագույն (մոտ 6 րոպե): Բանջարեղենը զարդարել բրոկկոլիի ճյուղերով և վրան մեկ գդալ արգանակ լցնել մատուցելուց առաջ:
Ծովախեցգետինը մաքրել՝ պոչերը թողնելով, վրան աղ լցնել, այնուհետև թաթախել դրանք կարտոֆիլի ալյուրի մեջ և ավելորդ ալյուրը թափ տալ վրայից: Իջեցնել ծովախեցգետինները եռացող ջրի մեջ (2 բաժակ) 10 վայրկյանով: Այնուհետև ծովախեցգետինները ողողել սառը ջրով:
Եռացնել 2 բաժակ ջուր և եփել մաքրած և կտրտած լոբին մոտ 8 րոպե: Այնուհետև լվանալ լոբին սառը ջրում: Լոբու համեմունքները խառնել կաթսայի մեջ, եռացնել և ավելացնել լոբին:
Վերցնել մեկ այլ կաթսա, խառնել և եռացնել ծովախեցգետինների համար նախատեսված համեմունքները, ավելացնել ծովախեցգետինները և ձվի դեղնուցը (զգուշորեն և մարմանդ կրակի վրա): Եփել 2 րոպե փակ կափարիչով մարմանդ կրակի վրա:
Մատուցում՝ տեղադրել ծովախեցգետինը մեծ ափսեի վրա և զարդարել լոբիով: Բանջարեղենը մատուցել առանձին:

Քայլ 2

Քայլ 3

Քայլ 4
Եռացնել 2 բաժակ ջուր և եփել մաքրած և կտրտած լոբին մոտ 8 րոպե: Այնուհետև լվանալ լոբին սառը ջրում: Լոբու համեմունքները խառնել կաթսայի մեջ, եռացնել և ավելացնել լոբին:
Քայլ 5
Վերցնել մեկ այլ կաթսա, խառնել և եռացնել ծովախեցգետինների համար նախատեսված համեմունքները, ավելացնել ծովախեցգետինները և ձվի դեղնուցը (զգուշորեն և մարմանդ կրակի վրա): Եփել 2 րոպե փակ կափարիչով մարմանդ կրակի վրա:
Քայլ 6