Պատրաստման քայլեր
-
Կարմիր պղպեղը լվանալ, մաքրել սերմերից և կտրատել երկարավուն շերտերի: Լոլիկների վրա եռացած ջուր լցնել, մաքրել կեղևը և կտրտել մանր կտորների: Սոխը ևս կտրատել:
-
Թավայի վրա տաքացնել ձեթը և տապակել սոխը մինչև դառնա ոսկեգույն: Ավելացնել կարմիր պղպեղը, վրան ջուր լցնել և շոգեխաշել 10 րոպե:
-
Ավելացնել լոլիկը, այնուհետև աղն ու աղացած պղպեղն ըստ ճաշակի: Շոգեխաշել ևս 15 րոպե:
-
Մատուցել տաք վիճակում՝ որպես մսային ուտեստների հետ խավարտ կամ որպես առանձին ուտեստ: