Պատրաստման քայլեր
-
Լազանյայի շերտերը եփել աղի ջրում մոտավորապես 5 րոպե: Հանել ջրից և փռել առանձին, որպեսզի չկպչեն իրար:
-
Կաթսայի մեջ լցնել կտրտած լոլիկը, ավելացնել ռեհան և օրեգանո: Մանր կտրատել սմբուկը, դդմիկը, պղպեղը, լցնել լոլիկներով կաթսայի մեջ և տապակել մարմանդ կրակի վրա:
-
Սոխը կտրատել քառակուսիներով, վրան աղ և պղպեղ լցնել և տապակել: Տապակելու վերջում ավելացնել ճզմած սխտորը, մի փոքր տապակել, որից հետո ավելացնել խառնուրդը սոուսին:
-
Միսը խառնել սոխի հետ և տապակել մարմանդ կրակի վրա 10 րոպե: Երբ միսը տապակվել է, ավելացնել տոմատի մածուկը և տապակել ևս մի քանի րոպե:
-
Ավելացնել սոուսը, համեմել ըստ ճաշակի և վերցնել կրակից:
-
Պանրի սոուսի պատրաստման համար հալեցնել կարագը թավայի մեջ և ավելացնել ալյուրը: Այս խառնուրդը տաքացնել մինչև ալյուրը թեթևակի տապակվի, հետո անընդհատ խառնելով ավելացնել կաթը մինչև ստացվի թանձր թթվասերի խտության զանգված:
-
Ավելացնել քերած պանիրը և եփել մինչև այն հալվի: Համեմել պղպեղով և քերած մշկընկույզով:
-
Ջեռեփուկի տարայի հատակին կարագ քսել: Այնուհետև շերտ առ շերտ դնել լազանյան, պանրի սոուսը և միսը, վրան պանիր քերել և կրկնել շերտերը մինչև բաղադրիչները վերջանան:
-
Վրան շաղ տալ պանիր և ռեհան:
-
Եփել 30 րոպե 190 C° ջերմաստիճանում: