Պատրաստման քայլեր
-
Խառնել թթվասերն ու պաքսիմատը և թողնել 5 րոպե: Տապակել սոխը: Պաքսիմատին ավելացնել ֆարշը, հավկիթը, համեմունքները և տապակած սոխը, դարձնել միատարր զանգված և դնել սառնարանը մի քանի ժամով:
-
Պատրաստված ֆարշից կազմել փոքր կոլոլակներ (մոտավորապես ընկույզի չափ) և թողնել 30 րոպեով: Ջեռոցի թավայի վրա ձեթ քսել և վրան տեղադրել կոլոլակները: Եփել ջեռոցում 90-100ºС ջերմաստիճանում մոտ 5-10 րոպե:
-
Պատրաստել սոուսը. տապակել կիսաշրջանաձև կտրտած սոխը, լցնել գինին և եռացնել: Ավելացնել արգանակը և եփել առանց կափարիչի 10 րոպե՝ անընդհատ խառնելով: Ավելացնել մանանեխը և տոմատի մածուկը, համեմել:
-
Տաք կոլոլակները մատուցել սոուսի հետ և զարդարել հապալասով: Շվեդերը կետբուլարն ուտում են կարտոֆիլի խյուսի հետ: