Պատրաստման քայլեր
-
Լվացեք, չորացրեք և կտրատեք հազարի թերթիկները փոքր կտորների:
-
Միսը կտրատեք խորանարդաձև և մի քանի րոպե տապակեք՝ ավելացնելով աղ և պղպեղ:
-
Խառնեք ձիթապտղի յուղը, ձվի դեղնուցը, մանանեխը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորն ու քերած պարմեզանը: Ավելացրեք աղ, պղպեղ և շաքարավազ ըստ ճաշակի:
-
Հացը կտրատեք խորանարդաձև և տապակեք սխտորի մեկ ճզմած գլխիկի հետ (կամ կարող եք սխտորը քսել հացի պատրաստի կտորների վրա):
-
Մատուցումը. Տեղադրեք հավի կտորները հազարի թերթիկների վրա, վրան լցրեք սոուսը և շաղ տվեք քերած պարմեզանը: