Պատրաստման քայլեր
-
Կարտոֆիլը խաշել կեղևով 25-30 րոպե՝ քիմիոնի հետ միասին:
-
Սոխը մանր կտրտել:
-
Կարտոֆիլը մաքրել կեղևից, երկարավուն կտրտել, այնուհետև վրան լցնել սոխը:
-
Արգանակը եփել քացախի կեսի հետ և միանգամից՝ քանի դեռ տաք է, լցնել այն կարտոֆիլի վրա:
-
Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի, խառնել և թողնել 30 րոպեով:
-
Կարելի է դատարկել կարտոֆիլի վրա լցված արգանակի մի մասը:
-
Բեկոնը մանր կտրտել, տապակել թավայի մեջ և ավելացնել աղցանին:
-
Մնացած քացախը հարել ձեթի հետ մինչև դառնա կրեմի պես, ավելացնել կտրտած կանաչ սոխի կեսը և ստացված խառնուրդը լցնել աղցանի վրա:
-
Մնացած կանաչ սոխը լցնել աղցանի վրա մատուցումից առաջ: