Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Կարրիով հավ՝ հնդկական ոճով

Ուտեստի անվանումը ծագում է թամիլերեն kari բառից, որը նշանակում է բանջարեղեն սոուսի մեջ կամ սոուս: Կարրին ճանաչված է ոչ միայն հարավ-արևելյան Ասիայի երկրներում, այլև ամբողջ աշխարհում:

Պատրաստման քայլեր

  • Հավի միսը թրջել թթվասերի մեջ՝ ավելացնելով թարմ քամած կիտրոնի հյութ և դարչին:

  • Տապակելուց առաջ միսը դնել սառնարանը 1-2 ժամով: Մարինացված միսն անհրաժեշտ է հանել մարինադի միջից և չորացնել:

  • Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել միսը մինչև կարմրի:

  • Միսը հանել թավայից:

  • Թավայի վրա տապակել սոխը, ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, վերջում վրան լցնել կարրին ու կարմիր պղպեղը:

  • Ավելացնել հավը մարինադով՝ տոմատի մածուկի, կոկոսի կաթի, մեխակի, հիլի և դարչինի հետ:

  • Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Կրակը մեղմացնել և եփել մինչև հավը փափկի (շուրջ 20 րոպե):

  • Մատուցել բրնձի հետ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բադը չինական ոճով

Բադը չինական ոճով

Պեկինյան ոճով պատրաստված բադը չինական ամենահայտնի ճաշատեսակներից է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Կարրիով հավ՝ հնդկական ոճով
4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • 2 հավի կրծքամիս
  • Աղ և պղպեղ ըստ ճաշակի
  • 1 գդալ ձեթ
  • 2 սոխի գլուխ՝ մանր կտրտած
  • 1 գդալ մանր կտրտած թարմ կոճապղպեղ
  • 2 գդալ ճզմած սխտոր
  • 2 գդալ կարմիր պղպեղ
  • 1 գդակ կարրի փոշի
  • 350մլ տոմատի մածուկ
  • 250մլ կոկոսի կաթ
  • 5 հատ մեխակի սերմ
  • 3 հատ հիլի սերմ
  • 1 ցողուն դարչին
Պատրաստման քայլեր
  • Քայլ 1

    Հավի միսը թրջել թթվասերի մեջ՝ ավելացնելով թարմ քամած կիտրոնի հյութ և դարչին:

  • Քայլ 2

    Տապակելուց առաջ միսը դնել սառնարանը 1-2 ժամով: Մարինացված միսն անհրաժեշտ է հանել մարինադի միջից և չորացնել:

  • Քայլ 3

    Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել միսը մինչև կարմրի:

  • Քայլ 4

    Միսը հանել թավայից:

  • Քայլ 5

    Թավայի վրա տապակել սոխը, ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, վերջում վրան լցնել կարրին ու կարմիր պղպեղը:

  • Քայլ 6

    Ավելացնել հավը մարինադով՝ տոմատի մածուկի, կոկոսի կաթի, մեխակի, հիլի և դարչինի հետ:

  • Քայլ 7

    Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Կրակը մեղմացնել և եփել մինչև հավը փափկի (շուրջ 20 րոպե):

  • Քայլ 8

    Մատուցել բրնձի հետ: