Պատրաստման քայլեր
-
Լոբու վրա սառը ջուր լցնել և թողնել 4 ժամ:
-
Համեմունքները կապել իրար մեկ փունջով:
-
Թավայի մեջ ձիթայուղի վրա տապակել ոչ մեծ կտորներով գազարը, սոխը և նեխուրը վերոնշյալ փնջից:
-
Լոբին քամել և կրկին վրան լցնել սառը ջուր այնպես, որ ծածկի լոբին 5-8սմ-ով: Եռացնել և եփել 10 րոպե միջին կրակի վրա, այնուհետև կրակը թուլացնել և եփել 2-3 ժամ մինչև լոբին փափկի:
-
Երբ լոբին դառնա փափուկ, վրան լցնել աղ: Ավելացնել տապակած բանջարեղենը և կանաչեղենը հավի կրծքամսի հետ, համեմել օրեգանոյով և քիմիոնով: Ավելացնել խերեսը, կիտրոնի հյութը և լոլիկը: Աղ լցնել ըստ ճաշակի և համեմել նոր աղացած պղպեղով:
-
Ապուրը եռացնել, կրակը թուլացնել և եփել ևս 30 րոպե: Լոբու հատիկների մի մասը ճզմել, որպեսզի ապուրն ավելի խիտ ստացվի:
-
Ավոկադոն և շալոտ սոխը կտրտել ոչ մեծ կտորների, մանրացնել համեմը և չիլի պղպեղը:
-
Մատուցում. վերոնշյալ կանաչեղենի փունջը հանել և մատուցել ապուրը՝ վրան լցնելով ավոկադոն, շալոտը, ինչպես նաև մանրացրած համեմը: Յուրաքանյուր չափաբաժնի վրա լցնել ¼ լայմի հյութ: