Պատրաստման քայլեր
-
Կաթը տաքացնել
-
Խառնել աղն ու ալյուրը, մեջտեղում փոքր փոս անել:
-
Քիչ քանակությամբ տաք կաթը խառնել խմորիչի հետ, լցնել այդ խառնուրդը ալյուրի փոսիկի մեջ, այնուհետև ավելացնել մնացած կաթի 2/3-ը:
-
Խառնել մինչև դառնա հարթ և միատարր խմոր: Ավելացնել մնացած կաթը՝ շարունակելով խառնել:
-
Խմորը ծածկել խոնավ շորով և 1 ժամով դնել որևէ տաք տեղ:
-
Թավայի վրա քսել կարագ կամ մարգարին:
-
Խմորը լցնել թավայի վրա և ստացված բլիթները տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն դառնալը:
-
Մատուցել տաք վիճակում կարագի, շաքարավազի կամ թխկու օշարակի հետ: