Պատրաստման քայլեր
-
Տաք ջրով մեծ կաթսայի մեջ եփել սմբուկը 7-8 րոպե, այնուհետև ջուրը դատարկել և սառեցնել:
-
Սոխը թեթևակի տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը և կեղևահան արված ու քառակուսաձև կտրտած լոլիկը:
-
Շոգեխաշել 10 րոպե, վերջում ավելացնել մաղադանոսը:
-
Սմբուկը կիսել մեջտեղից և հանել մեջից միջուկի մի մասը:
-
Միջուկը կտրտել, խառնել բանջարեղենի հետ, համեմել կիտրոնի հյութով և համեմունքներով ըստ ճաշակի:
-
Սմբուկի կեսերի մեջ դնել բանջարեղենային ֆարշը, լցնել մնացած ձիթայուղը և դնել ջեռոցի մեջ:
-
Թխել 45 րոպե 180C° ջերմաստիճանի տակ:
-
Մատուցել տաք վիճակում, ցանկալի է յոգուրտի հետ: