Պատրաստման քայլեր
-
Եռացող ջրի մեջ լցնել տավարի միսը՝ առանց կտրտելու, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերև և եփել մարմանդ կրակի վրա մինչև կիսով չափ պատրաստ լինելը:
-
Կարտոֆիլը, գազարը և սոխը մաքրել: Կարտոֆիլը կտրտել քառակուսաձև, գազարը՝ երկարավուն կտորների, իսկ սոխը՝ օղակներով: Բանջարեղենն ավելացնել մսին և շոգեխաշել մոտ 40 րոպե:
-
Երբ միսն ու բանջարեղենը պատրաստ լինեն, միսը հանել՝ չթողնելով, որ սառչի: Բանջարեղենից և արգանակի փոքր քանակությունից խյուս սարքել՝ ըստ ցանկության ավելացնելով ևս մի քիչ աղ և պղպեղ: Մանրակրկիտ խառնել:
-
Միսը կտրտել, հալեցնել կարագը:
-
Մատուցում. ափսեի մեջ տեղադրել բանջարեղենային խյուսը, վրայից մսի կտորները, ամբողջի վրա լցնել հալված կարագը և կտրտած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում: