Պատրաստման քայլեր
-
Սիսեռը թրջել ջրում 8 ժամով: Քամել՝ պահելով ջուրը, որի մեջ այն թրջած էր:
-
Սոխն ու սխտորը մանր կտրտել: Թեթևակի տապակել ձիթապտղի ձեթի վրա, ավելացնել քրքումը և մի քիչ այն ջրից, որի մեջ թրջվել էր սիսեռը: Այնուհետև ավելացնել սիսեռը և ամբողջի վրա լցնել սիսեռի ջուրն այնպես, որ ջրի մակարդակը սիսեռից 3սմ-ով բարձր լինի: Խառնուրդը եռացնել և եփել մինչև սիսեռը փափկի:
-
Սիսեռը քամել, իսկ արգանակը թողնել: Սիսեռը տրորել, ավելացնել մի քանի գդալ արգանակ և հարել հարիչով մինչև զանգվածը դառնա մայոնեզի պես:
-
Մատուցումը. լցնել ափսեի մեջ, ավելացնել աղ, կիտրոնի հյութ և թահին, այնուհետև լավ խառնել: Մածուկը զարդարել կտրտած մաղադանոսով: