Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Գունդելի բլիթներ

Գունդելի բլիթներն ամենահայտնի հունգարական բլիթներն են:

Պատրաստման քայլեր

  • Բլիթներ. ձուն կաթի, ջրի, ալյուրի և աղի հետ հարել այնպես, որ դառնա թթվասերի խտության խմոր: Տաքացրած թավայի վրա մեծ գդալով լցնել խմորը, տարածել ողջ մակերեսով: Մեկ րոպե անց տապակված բլիթը զգուշությամբ շրջել: Պատրաստի բլիթները տեղադրել ափսեի մեջ իրար վրա՝ այդպես դրանք ավելի երկար կպահպանեն խոնավությունն ու ջերմությունը:
  • Միջուկ. տաքացնել սերուցքը, ավելացնել բոլոր բաղադրիչները և լավ խառնել: Ցանկալի է բլիթները պատրաստելուց մեկ օր առաջ չամիչը և նարնջի կեղևը թրջել ռոմի մեջ՝ դա բացառիկ բույր կհաղորդի բլիթներին:
  • Շոկոլադե սոուս. թթվասերը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ ավելացնելով շոկոլադի կտորները և վանիլային շաքարը մինչև լրիվ լուծվելը և միատարր զանգվածի վերածվելը, վերջում ավելացնել 2-3 գդալ ռոմ և լավ խառնել:
  • Մատուցում. յուրաքանչյուր շերտի վրա քսել միջուկ, փաթաթել խողովակաձև կամ եռանկյունաձև: Կարելի է զարդարել հարած սերուցքով, անանուխի կամ ռեհանի տերևներով:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բադը չինական ոճով
Բադը չինական ոճով

Պեկինյան ոճով պատրաստված բադը չինական ամենահայտնի ճաշատեսակներից է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Գունդելի բլիթներ
3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Բլիթներ՝
  • 2 հավկիթ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ կաթ
  • 1 բաժակ ջուր
  • 1 պտղունց աղ
  • Միջուկ՝
  • 1 բաժակ ընկույզ
  • 1/4 բաժակ չամիչ
  • 1/4 բաժակ նարնջի կեղև
  • 1/2 բաժակ շաքարի փոշի
  • 1/2 բաժակ քաղցր սերուցք
  • 1/4 բաժակ ռոմ
  • Դարչին՝ ըստ ճաշակի
  • Շոկոլադե սոուս՝
  • 1/2 բաժակ քաղցր հարած սերուցք
  • 1 դառը շոկոլադե սալիկ
  • Ռոմ և վանիլային շաքար՝ ըստ ճաշակի
Պատրաստման քայլեր
  • Քայլ 1

    Բլիթներ. ձուն կաթի, ջրի, ալյուրի և աղի հետ հարել այնպես, որ դառնա թթվասերի խտության խմոր: Տաքացրած թավայի վրա մեծ գդալով լցնել խմորը, տարածել ողջ մակերեսով: Մեկ րոպե անց տապակված բլիթը զգուշությամբ շրջել: Պատրաստի բլիթները տեղադրել ափսեի մեջ իրար վրա՝ այդպես դրանք ավելի երկար կպահպանեն խոնավությունն ու ջերմությունը:

  • Քայլ 2

    Միջուկ. տաքացնել սերուցքը, ավելացնել բոլոր բաղադրիչները և լավ խառնել: Ցանկալի է բլիթները պատրաստելուց մեկ օր առաջ չամիչը և նարնջի կեղևը թրջել ռոմի մեջ՝ դա բացառիկ բույր կհաղորդի բլիթներին:

  • Քայլ 3

    Շոկոլադե սոուս. թթվասերը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ ավելացնելով շոկոլադի կտորները և վանիլային շաքարը մինչև լրիվ լուծվելը և միատարր զանգվածի վերածվելը, վերջում ավելացնել 2-3 գդալ ռոմ և լավ խառնել:

  • Քայլ 4

    Մատուցում. յուրաքանչյուր շերտի վրա քսել միջուկ, փաթաթել խողովակաձև կամ եռանկյունաձև: Կարելի է զարդարել հարած սերուցքով, անանուխի կամ ռեհանի տերևներով:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description