Պատրաստման քայլեր
-
Ալյուրը խառնել կաթի փոշու հետ: Սովորական կաթը տաքացնել, ավելացնել կարագը: Տաքացրած կաթը լցնել ալյուրի մեջ և խմոր հունցել:
-
Խմորից պատրաստել 25 փոքր գնդիկ և դնել ձեթ քցած ափսեի մեջ:
-
Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, փորձնական դնել 1 գնդիկ, որը պետք է սուզվի ձեթի մեջ և որոշ ժամանակ անց դուրս լողա: Երբ գնդիկը դառնա շագանակագույն, այն պետք է հանել կաթսայից:
-
Օշարակ՝ հիլի աղացած սերմերը դնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ և ջուր: Եռալուց հետո թողնել կրակի վրա ևս 5 րոպե: Կրակից վերցնել և ավելացնել վարդի ջուրը:
-
Գուլաբ ջամուն գնդիկները դնել օշարակի մեջ և թողնել մի քանի ժամ:
-
Գուլաբ ջամունը մատուցում են տաք վիճակում՝ օշարակի մեջ: