Պատրաստման քայլեր
-
Գորտի տոտիկները դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք գարեջուր և այդպես թողեք 2 ժամ:
-
Մարինացված տոտիկները թաթախեք ալյուրի մեջ: Կարագը հալեցրեք, ավելացրեք մանրացրած սոխ-շալոտը, սխտորը և գորտի տոտիկները: Տապակեք 10 րոպե՝ հետևելով, որ տոտիկները չվառվեն: Համեմեք, լցրեք սպիտակ գինի և տապակեք ևս 10 րոպե:
-
Ձվի դեղնուցը հարեք և խառնեք թթվասերի հետ: Լցրեք խառնուրդը գորտի տոտիկներով կաթսայի մեջ: Ավելացրեք կիտրոնի հյութն ու մաղդանոսը:
-
Մատուցումը՝ գորտի տոտիկները մատուցում են՝ դրանց վրա լցնելով այն սոուսը, որում դրանք տապակվել էին: