Պատրաստման քայլեր
-
Տախտակին շարել ուտելի բրնձե թուղթը:
-
Սունկը եփել շուրջ 30 րոպե, ջուրը դատարկել, որից հետո սնկի գլխիկներ կտրտել բարակ կտորների:
-
Խորը կաթսայի մեջ տաքացնել ձեթը, լցնել կոճապղպեղը, իսկ մի քանի րոպե անց՝ միսը: Տեղափոխել ստացված խառնուրդն այլ ափսեի մեջ:
-
Հին ձեթը դատարկել, տաքացնել 2 գդալ նոր ձեթ: Ավելացնել սոյայի սոուսը և մեկուկես րոպե տապակել սունկը, սոխը, հազարը և բամբուկի ծիլերը:
-
Ավելացնել միսը, վրան շաքարավազ և աղ լցնել, տապակել ևս մեկ րոպե:
-
Միսը հանել կաթսայից: Բրնձե թուղթը թրջել, վրան շարել միսը և զգուշորեն փաթաթել:
-
Տապակել ուժեղ կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը:
-
Մատուցել կծու-քաղցր սոուսի կամ չիլի պղպեղի հետ: