Պատրաստման քայլեր
-
Կտրատեք հավը, սունկը և նեխուրը փոքր կտորների: Ավելացրեք մունգ լոբու ծիլերն ու լավ խառնեք բոլոր բաղադրամասերը: Կտրատեք սոխը, տաքացրեք ձեթը թավայում, տապակեք սոխը, այնուհետև ավելացրեք մնացած բաղադրամասերը:
-
Տապակեք` անընդհատ խառնելով, ավելացրեք աղ և պղպեղ: Վերցրեք կրակի վրայից, դատարկեք կաթսայի մեջ և թողեք սառչի:
-
Հարեք հավկիթները, ավելացրեք այն տապակած մսին և բանջարեղենին, այնուհետև խառնեք բոլոր բաղադրամասերը: Նորից տաքացրեք ձեթը թավայում, լցրեք ձվով զանգվածը, տապակեք վերջինս զգուշորեն շարժելով այն թավայի մեկ ծայրից մյուսը: Երբ ձվածեղը պատրաստ է, շրջեք այն և տապակեք այնքան, մինչև ծայրերը դառնան շագանակագույն:
-
Սոուս. եփեք արգանակը կաթսայի մեջ, ավելացրեք սոյայի սոուս, գինի և պղպեղ և անջատեք կրակը: Խառնեք ալյուրը ջրի հետ, աստիճանաբար ավելացրեք արգանակին` խառնելով այն մինչև պնդանա: Ավելացրեք ձեթ և նորից խառնեք:
-
Նորից տաքացրեք սոուսը և խառնեք; Այնուհետև լցրեք այն ձվածեղի վրա:
-
Մատուցում. Մատուցեք քանի դեռ տաք է: