Պատրաստման քայլեր
-
Լվացած սիսեռը թրջել և թողնել գիշերը ջրի մեջ: Ջրի միջից հեռացնել հատիկներից պոկված կեղևը: Քամել, չորացնել և ճզմել սիսեռն այնպես, որ դառնա չոր խյուս:
-
Կտրտած գինձն ու մաղադանոսը խառնել սիսեռի հետ: Սխտորն ու սոխը կտրտել, խառնել քիմիոնի, սոդայի, աղի, պղպեղի հետ և ավելացնել մնացած զանգվածին: Ամենը լավ խառնել և դնել սառնարանը 2 ժամով:
-
Ձեռքերը թեթևակի թրջել, ստացված խառնուրդից գնդիկներ պատրաստել և տափակացնել:
-
Կաթսայի մեջ լցնել մեծ քանակությամբ արևածաղկի ձեթ (մոտ 3սմ): Ֆալաֆելը տապակել տաք ձեթի վրա մինչև դառնա մուգ դարչնագույն:
-
Մատուցման եղանակը՝ չորացնել և մատուցել ափսեի մեջ: