Պատրաստման քայլեր
-
Ոսպը լվանալ և գիշերը թողնել ջրի մեջ:
-
Միևնույն ջրի մեջ ոսպը դնել կրակին մինչև եռալը:
-
Սոխը և լոլիկը կտրտել և բոլոր համեմունքների հետ լցնել ոսպի մեջ: Եփել 1 ժամ 15 րոպե մարմանդ կրակի վրա՝ 15 րոպեն մեկ խառնելով:
-
Երբ ուտեստը գրեթե պատրաստ լինի, ավելացնել կարագը և կտրտած թարմ համեմը:
-
Գարամ մասալայի պատրաստման համար յուրաքանչյուր համեմունքը տապակել թավայի մեջ 15 րոպե: Երբ բոլոր համեմունքները պատրաստ լինեն, խառնել իրար հետ և աղալ: Պահել գարամ մասալուն չոր, փակ տարայում:
-
Մատուցել տաք բանջարեղենի և չապատիի հետ: