Պատրաստման քայլեր
-
Ալյուրը մաղել մեծ ափսեի մեջ, ավելացնել աղ և խառնել: Մեջտեղի մասում փոսիկ անել՝ անշտապ լցնել ջուրը, հունցել խմորը մոտ 7 րոպե: Ծածկել և թողնել հանգստանա կես ժամ:
-
Պատրաստի խմորը բաժանել 16 միանման կտորների: Յուրաքանչյուրը գրտնակել 10-15սմ տրամագծով բարակ լոշիկի:
-
Թավան տաքացնել, վրան տեղադրել չապատին: Թխել մի կողմից մինչև պղպջակների հայտնվելը, այնուհետև շրջել հակառակ կողմով: Սրբիչի օգնությամբ զգուշորեն սեղմել լոշիկն ամբողջ մակերեսով, որպեսզի այն ուռչի և ևս մեկ անգամ շրջել հակառակ կողմով: Չապատին պետք է լավ թխվի:
-
Մատուցում. չապատիի մի կողմին կարագ քսել և լոշիկները մեկը մյուսի վրա դնել՝ ջերմությունը պահպանելու համար: